Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է

Լուրեր

17.10.2024 | 23:28
Ուկրաինական պատերազմից հետո Թուրքիայում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին հանրային աջակցությունը զգալի աճել է
17.10.2024 | 23:08
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.10.2024 | 22:50
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին ոստիկանությունում դրդել են ինքնավնասման
17.10.2024 | 22:37
Թուրքիան աշխատում է արագացնել Eurofighter կործանիչների գնումը․ բանակցություններ են ընթանում Գերմանիայի հետ
17.10.2024 | 22:22
13 մեդալ Ավանդական կարատեի ԱԱ-ից. Նարեկ Իսկանդարյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
17.10.2024 | 22:14
Ուկրաինան կշարունակի պայքարը, եթե անգամ Արևմուտքը չաջակցի «հաղթանակի ծրագրին»․ Զելենսկի
17.10.2024 | 22:03
Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն
17.10.2024 | 21:58
Չեխիան սատարում է ՀՀ-ի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովան՝ Ալեն Սիմոնյանին
17.10.2024 | 21:44
Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության, նրա եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
17.10.2024 | 21:30
ՔՊ-ի ազդեցությունը դատական համակարգի վրա․ արդյո՞ք կոռուպցիա կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.10.2024 | 21:14
Հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ. մինչև 22 տարեկանների ԵԱ
17.10.2024 | 20:57
Երևանում մեքենաներ են բախվել․ կա տուժած և զոհ
17.10.2024 | 20:45
ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա իր ողջ գործիքակազմը չի օգտագործել, որ կնքվի պայմանագիր․ Բաքվի վարքագիծը դա է վկայում․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.10.2024 | 20:27
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի հնարավոր ոչնչացման մասին
17.10.2024 | 20:11
Արարատ Միրզոյանը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ կունենա
Բոլորը

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ խաղաղապահ զորակազմի տեխնիկան ուղարկվել է Սիտալչայ բնակավայրից։ Լրատվամիջոցը նաև կադրեր է հրապարակել։

Օրերս էլ ադրբեջանական այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Գորանի երկաթուղային կայարանում 50 բեռնատար հարթակներում բեռնվել է 60 մեքենա, իսկ Բարդայի երկաթուղային կայարանում վառելիքի 12 բաք է բեռնվել և ուղարկվել Ռուսաստան։ Գորանում բեռնման է պատրաստվել նաև ռուս խաղաղապահների 67 մեքենա։

Նշենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքներում վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, թե ռուս խաղաղապահների դուրսբերումը դադարել է, նրանք շարունակում են մնալ Արցախում ստեղծված հենակետերում։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։ Ապրիլի 22-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այցից հետո Ալիևը հայտարարել էր, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է Պուտինի հետ համատեղ։

Հաղորդվում էր, որ ռուս խաղաղապահ զորախմբի անձնակազմի ու տեխնիկայի դուրսբերումը կտևի մինչև մայիսի վերջ։

Նախօրեին էլ Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «ուշադիր հետևում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից»։

Էմմա Չոբանյան