Շվեյցարիայում առաջարկում են ԼՂ հայերի վերադարձի նպատակով խաղաղության համաժողով կազմակերպել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Շվեյցարիայի խորհրդարանը դիմել է երկրի կառավարությանը՝ հնարավորինս շուտ, բայց ամենաուշը մեկ տարվա ընթացքում միջազգային խաղաղության համաժողով անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին ասվում է խորհդարանի ընդունած բանաձևում։

Նպատակն է դյուրացնել բաց երկխոսությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ միջազգային համապատասխան դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից հետո Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից՝ բացառությամբ մի քանի մարդու, որոնց տեղափոխել հնարավոր չէ։ Վախենալով 1915-ին հայերի դեմ իրականացված հերթական ցեղասպանությունից՝ պատմական բնակչությունը ստիպված մի քանի օրվա ընթացքում լքել է իր հայրենիքը։ Այդ ժամանակից ի դեր տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերաիմաստավորվում են կեղծ պատմական փաստաթղթերի միջոցով՝ «վերանորոգման» անվան տակ: Եվ չնայած այս իրադարձություններին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են պատրաստակամություն հայտնել վերադառնալ հայրենիք միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո, ինքնուրույն որոշել իրենց քաղաքական ապագան և իրականացնել ժողովրդավարական ինքնակառավարում։

Շեշտվում է միջազգային հանրության դիրքորշումը։ Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերի 17-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և կանխել ապագա տեղահանումները բռնի կամ ահաբեկման միջոցով։

Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսության գնալ Ղարաբաղի հայերի հետ։

Նշվում է նաև, որ Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում: Դաշնային խորհուրդը 2024 թվականի հունիսին հյուրընկալել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Շվեյցարիան արժեքավոր ծառայություններ է մատուցել Հայաստանին. 2009 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել են «Ցյուրիխյան արձանագրությունները»։

«Հաշվի առնելով Շվեյցարիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ քաղաքականության սերտ համագործակցությունը՝ Համադաշնության տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հաստատումը: Սա, մասնավորապես, ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղության համաժողովը, որը կարող է կազմակերպել Շվեյցարիան, կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, տեղահանվածներին վերադարձի հնարավորություն տալ և դրանով իսկ նպաստել ամբողջ տարածաշրջանի կայունացմանը»,- ընդգծում են պատգամավորները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի