Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ԼՂՀ այցելած Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար
Քաղաքականություն
30.08.2018 | 14:36Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին Լեռնային Ղարաբաղ այցելած ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար. գրում է trend.az-ը:
Ադրբեջանական մեկ այլ ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Բիլզերյանն այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ և ցուցադրաբար կրակ բացել տարբեր զինատեսակներից:
Ըստ այդ հաղորդումների, հարուցվել է քրեական գործը և դատարանի որոշմամբ Բիլզերյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում: