Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունները տագնապալի են․ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունն անհապաղ քայլերի կոչ է անում

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը նախօրեին հրավիրված նիստում քննարկել է մի շարք հրատապ հարցեր, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների տագնապալի միտումը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նիստին հատկապես լուրջ քննարկման թեմա է դարձել Արցախյան պատերազմի մասնակիցներ Ադալեթ Իսմայիլովի և Միրջավիդ Բեդիրովի՝ սոցիալական ծանր խնդիրների պատճառով ինքնասպանությունները։ «Մուսավաթ» կուսակցությունն իշխանություններին կոչ է արել համալիր միջոցներ ձեռնարկել նրանց խնդիրները լուծելու համար։ Կուսակցությունն ընդգծել է անհատների, հատկապես՝ երկրին ծառայած անձանց կոչերին ու կարիքներին զգայուն և արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությունը: Կուսակցությունն իշխանություններին վճռական կոչ է արել անհապաղ և բովանդակալից քայլեր ձեռնարկել «այդ դժբախտ իրադարձությունների բուն պատճառները հասկանալու և լուծելու համար»:

Կուսակցությունը քննարկել է նաև Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը՝ ընդգծելով մանրամասն նախապատրաստման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը դիտարկվել են Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները։ Մտահոգություն է հնչել Ֆրանսիայում և Գերմանիայում ծայրահեղ ազգայնական ուժերի ազդեցության աճի կապակցությամբ։ «Մուսավաթ» կուսակցությունը գոհունակությամբ նշել է, որ իրենց դաշնակիցը՝ Եվրոպական Լիբերալ-դեմոկրատական ​​միությունը (ALDE խումբ), ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը։

Բացի այդ, «Մուսավաթ» կուսակցությունը մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի՝ եվրաինտեգրման դեմ վերջին հայտարարությունները։ Կուսակցությունը հաստատել է իր հավատարմությունը եվրաինտեգրմանը՝ ընդգծելով, որ դա համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին և սահմանադրական արժեքներին։

Հավելենք, որ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում ինքնասպանության դեպքերը, ըստ տարբեր տեղեկությունների, գերազանցում են 80-ը։ Նրանք կյանքին վերջ են տվել հիմնականում ինքնահրկիզման, կախվելու միջոցով, 50-ից ավելին էլ ինքնասպանության փորձ է կատարել։ Վերջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին: Դաշքեսանում Չիրաղլի գյուղի բնակիչ 28-ամյա Ադալեթ Իսմայիլովը բենզին էր լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։ Իսմայիլովին ծանր վիճակում տեղափոխել էին Բաքու։ Տեղի հիվանդանոցներից մեկում նա մահացել է։

Էմմա Չոբանյան