«Ես կկրակեի, եթե 200 մահապարտներով մտնեն ԱԺ՝ նոր հոկտեմբերի 27 սարքելու»․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համոզված է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումը չի կարողանալու հասնել իշխանափոխության։

Նախօրեին Գալստանյանը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ։ Հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։ Հովիկ Աղազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ թեև ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել, բայց այն չի կայանա, քանի որ ՔՊ-ական պատգամավորները չեն մասնակցի նիստին։

«Ընդդիմության սցենարն է, որ վաղն ամբոխը մտնի Ազգային ժողովի շենք, Աղվան Վարդանյանի ասած 200 մահապարտն իր սև գործն անեն՝ զինված հեղաշրջում տեղի ունենա։ Ընդդիմությունը նոր Հոկտեմբերի 27 անելու ուժեր է գեներացնում։ Չհամարձակվե՛ք 10-20,000 հոգով գրոհել ԱԺ-ի շենքը, գրոհել ՀՀ-ի անկախությունը, երկրի ապագան»,- ասաց իշխանական պատգամավորը։

Այս օրերին քննարկվող հարցերից մեկն այն է՝ արդյո՞ք բախումների վտանգ կա, հատկապես, որ օրերս տեսանք՝ ինչպես էր ցուցարարների և ոստիկանների միջև մթնոլորտը բավականին լարված։

Իշխանական պատգամավորին հարց ուղղեցինք՝ ՔՊ-ական իշխանությունն արյուն կհեղի՞, եթե ԱԺ-ի շենքը գրոհի ենթարկվի։

«Իսկ ո՞րն է արյուն հեղելը․ ես կկրակեի, եթե 200 հոգով մտնեն ԱԺ՝ նոր Հոկտեմբերի 27 սարքելու, բայց քաղաքացին սադրանքի չի տրվում, կրիտիկական վիճակ չի ստեղծվում, որ կարողանան սև ուժերն իրենց ծրագիրն իրականացնել»,- ասաց Աղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան