Բոլորը գնացել են ռազմաճակատ․ ՌԴ-ում ուղղիչ գաղութները փակվում են

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Բանտարկյալների թվի կտրուկ նվազումը, որը հանգեցրել է Ռուսաստանում որոշ գաղութների փակմանը, կապված է ոչ թե օրենսդրության մարդկայնացման, այլ պատերազմի հետ, որը երկիրը երեք տարի շարունակ մղում է Ուկրաինայի դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ 2022 թվականի ամռանից բանտարկյալները զանգվածաբար ուղարկվում են ռազմաճակատ․ սկզբում դա արվում էր «Վագներ» ռազմականացված խմբավորման միջոցով, իսկ այժմ նրանց աշխատանքը շարունակում է ՊՆ-ն։ Մնացածները տեղափոխվում են այլ գաղութներ, հաճախ՝ ավելի քիչ բարեկեցիկ պայմաններով։

Կրասնոյարսկի երկրամասը Ռուսաստանի քրեակատարողական համակարգի ամենադժվար, եթե ոչ ամենադաժան շրջաններից մեկն է: Արդեն մի քանի անգամ հանրային տիրույթում ուղղիչ գաղութից տեսանյութեր են հայտնվել՝ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և բռնությունների կադրերով: Այս գաղութից պատերազմում զոհվել է «Վագներ» ռազմականացված խմբավորման հետ պայմանագիր կնքած 46 հոգի։

2023 թվականի սեպտեմբերին լուրեր էին շրջանառվում, որ Դաշնային քրեակատարողական ծառայությունը նախատեսում է փակել Կրասնոյարսկի ևս մեկ գաղութ՝ թիվ 7 ուղղիչ գաղութը Արեյսկոյե գյուղում՝ «բանտարկյալների բացակայության պատճառով»։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատեց տարածաշրջանային օմբուդսմեն Մարկ Դենիսովը, որը որպես պատճառ նշեց «Հյուսիսային ռազմական օկրուգի պայմաններում դատապարտյալների թվի միանգամյա մեծ կրճատումը»։

Կրասնոյարսկի երկրամասում բանտարկյալների բացակայության պատճառով փակվել է ոչ միայն Արեյսկոյեի բարձր անվտանգության թիվ 7 ուղղիչ գաղութը, այլև Գրոմադսկ գյուղի ընդհանուր անվտանգության թիվ 16 ուղղիչ գաղութը։

Ընդհանուր առմամբ, այս երկու հաստատությունները նախատեսված են 2,409 բանտարկյալների համար: Տարածաշրջանում նախատեսում են փակել նաև թիվ 10, 31 և 5 գաղութները, ինչպես նաև թիվ 5 գաղութի հիվանդանոցը։

Այս պահին հաստատվել է մի քանի այլ գաղութների փակումը ևս։ Դրանցից մեկը Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքի թիվ 44 խիստ ռեժիմի բանտն է։ Այս գաղութը նախատեսված էր 1,210 բանտարկյալի համար։

Անցյալ տարի փոփոխություններն ազդեցին նաև Սվերդլովսկի շրջանի վրա, որտեղ փակվեցին թիվ 55 և 62 գաղութները Իվդելում, թիվ 8 գաղութը Գարի գյուղում և թիվ 24 գաղութը Ազանկա գյուղում, իբր, դրանք «շահութաբեր չէին»:

Նիժնի Նովգորոդի շրջանի իշխանություններն էլ լուծարում են Պրուդի գյուղի թիվ 15 գաղութ-բնակավայրը։ Դաշնային քրեակատարողական ծառայության տեղական վարչությունը, սակայն, հրաժարվել է հստակեցնել՝ արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ դատապարտյալները մեկնել են ռազմաճակատ։

Կոմիում փակվում է Ուխտայի մոտ գտնվող թիվ 29 ընդհանուր ռեժիմի գաղութը, որը նախատեսված էր առաջին անգամ կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածների համար։ Այս որոշումն էլ բացատրվում է «հանցագործությունների նվազմամբ»։