Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության հարցով գագաթնաժողովին մասնակցելու համար գրանցվել է 90 երկիր

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցելու համար գրանցվել է 90 պետություն։ Այն տեղի կունենա Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում հունիսի 15-16-ը, գրում է Reuters-ը։

«Այսօրվա դրությամբ՝ գրանցվել է 90 երկիր, որոնց կեսը Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից են, մյուս կեսը՝ Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից»,- ասել է Ամհերդը։

Ընդհանուր առմամբ, հանդիպմանը հրավիրվել են ավելի քան 120 պետություններ, այդ թվում՝ G7-ի, BRICS-ի և G20-ի ներկայացուցիչներ:

Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չէ, ինչի պատճառով էլ Կրեմլն անօգուտ է որակել առաջիկա իրադարձությունը։ Չինաստանը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին՝ պնդելով Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր փոխարեն դեսպանի կուղարկի, ներկա չի լինի նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես բաց կթողնի միջոցառումը։ Նրա փոխարեն հավաքին կմասնակցի փոխնախագահ Քամալա Հարիսը։