Եվրախորհրդարանի ընտրություններ. Ֆրանսիայում հաղթում են ծայրահեղ աջերը

Լուրեր

07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու մասին այն բանից հետո, երբ exit poll-ի արդյունքները ցույց են տվել, որ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ կուսակցության հստակ հաղթանակ է տանում Եվրախորհրդարանի ընտրություններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եվրախորհրդարանի ընտրություններն այս շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել տարբեր օրերի։ Exit poll-ը և ձայների հաշվարկի առաջին արդյունքները վկայում են ծայրահեղ աջ կուսակցությունների հաջողության մասին շատ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում:

Ֆրանսիայում exit poll-ը ցույց է տվել, որ Մարին Լը Պենի «Ազգային միասնությունն» առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի աջ կենտրոնամետ «Վերածնունդ» կուսակցությունից: Ընտրությունների արդյունքներով Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ստանում է ավելի քան 190 տեղ Եվրախորհրդարանում։

Ազգային ժողովը ցրելու և հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին նոր ընտրություններ նշանակելու՝ Մակրոնի որոշումը հաջորդել է Լը Պենի կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ջորդան Բարդելլայի կոչից անմիջապես հետո։

Գերմանիայում կառավարական կոալիցիայի երեք կուսակցությունները զգալիորեն զիջում են աջ կենտրոնամետ «Քրիստոնեա-դեմոկրատական միությանը», որն ունի 30%, ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, ըստ կանխատեսումների, կունենա 16 տոկոս, ինչը 2019 թ ընտրությունների համեմատ՝ ավելին է հինգ տոկոսային կետով:

Օլաֆ Շոլցի իշխող սոցիալ-դեմոկրատները հավաքում են ձայների ընդամենը 14%, կանաչները՝ 12%, Ազատ դեմոկրատները՝ ընդամենը 5%։ Բոլորն էլ ձայներ են կորցրել՝ Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների հետ համեմատ։

Կանխատեսվում է, որ Ավստրիայում ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը կհայտնվի առաջին հորիզոնականում ձայների 27%-ով:

Հոլանդիայում, սակայն, անցած աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակած Գերտ Վիլդերսի «Ազատություն» կուսակցությունը, ըստ exit poll-ի, այս անգամ երկրորդ տեղում է։ Նրանից նկատելիորեն առաջ է անցել սոցիալիստների և կանաչների դաշինքը՝ Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի գլխավորությամբ։