Ինչպե՞ս կարելի է առանց ճշտելու նման բան գրել․ Արարատ Զուրաբյանն՝ ավագանու ընտրություններին չառաջադրվելու մասին

Լուրեր

12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը հերքում է տեղեկությունը, որ ինքը չի առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններին։

«Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է առանց ճշտելու նման բան գրել։ Իմ ներկայացուցիչը երեկ եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ստեղծվել է «Երևանցիներ» դաշինքը, որի կազմի մեջ են մտնում «Հայոց համազգային շարժում» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն  մասնակցել ավագանու ընտրություներին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Զուրաբանը՝ նշելով որ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց դաշինքը շուտով կհայտարարի նաև իր կարգախոսը։ 

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինքի առաջին հորիզոնականում Արարատ Զուրաբյանն է, 2-րդ ում՝ Դավիթ Առաքելյանը, եռյակը եզրափակում է Գագիկ Գյանջումյանը։ 

Դաշինքն ընտրություններին կմասնակցի 53 հոգանոց ընտրացուցակով։ 

Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել է, որ ՀՀՇ վարչության նախագահ  Արարատ Զուրաբյանը, որը նախկինում հայտարարում էր, որ առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու, այդպես էլ չառաջադրվեց՝ հավանաբար, ավելի իրատեսորեն գնահատելով իր հնարավորությունները: 

Ըստ թերթի՝ Զուրաբյանը բողոքել է, որ նախկինում ինքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ԲՀԿ-ականներն ազատ են լինելու որոշել, թե ում թեկնածությունը պաշտպանեն, ում օգնեն՝ իրե՞ն, թե՞ ԲՀԿ պաշտոնական թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, սակայն ի վերջո հասկացել է, որ ԲՀԿ ամբողջ ռեսուրսն աշխատելու է Զոհրաբյանի համար, իսկ այդ պայմաններում ինքը խայտառակ արդյունք է արձանագրելու, ինչից խուսափելու լավագույն ձևը չառաջադրվելն էր:

 

Աղավնի Սուքիասյան