Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը

Լուրեր

07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Կոմիտեի անդամներին ներկայացվել են նախագնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը, ժամանակակից ստանդարտներով դատարաններ և նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախագծի շրջանակում նախատեսվում է 1500 մետր երկարությամբ գծի և շուրջ 150 մետր մետրոկամրջի կառուցում: Տիգրան Ավինյանի խոսքով՝ հիմնական աշխատանքն արվելու է կամրջի կառուցման տեսանկյունից, կայարանը տեղակայվելու է Թումո ստեղծարար կենտրոնի հարևանությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը ներկայացնելիս, նշվել է այն աշխատանքների շրջանակը, որը նախատեսվում է նախագծով:

Ըստ այդմ՝ նախատեսվում են նոր վագոնների ձեռքբերում, ազդանշանման, կենտրոնացման և բլոկավորման համակարգի արդիականացում, հոսանքի մալուխի փոխարինում, նոր շարժասանդուղքների, ռելսերի ձեռքբերում, հաստոցային տնտեսության արդիականացում, հոսանքի համակարգերի փոխարինում, մետրոյի գծի դետալների ձեռքբերում, մետաղական կոնստրուկցիաների փոխարինում և այլն:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ նախագծերի վերաբերյալ՝ ճանապարհատրանսպորտային հոսքերի կառավարման, սոցիալ-տնտեսական ազդեցությունների տեսանկյունից:

Կարևորելով Երևանի մետրոպոլիտենի զարգացումն ու ընդլայնումը՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված ներդրումային նախագծերը կհաստատվեն տնտեսական հիմնավորվածության վերաբերյալ վերլուծությունը քննարկելուց հետո:

Այնուհետև, ի կատարումը ժամանակակից ստանդարտներով դատարաններ ունենալու վարչապետի հանձնարարականի՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակված ժամանակակից ստանդարտներով դատարանների նախագիծը: Դրանով առաջարկվում է դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում, դատարանի շենքի ներքին կառուցվածք՝ փակ, բաց, սահմանափակ գոտիներ, նիստերի դահլիճներ, աշխատասենյակների նախագծում և գույքային ապահովության ստանդարտներ, դատարանի մեկ միասնական տիպային մոդելի մշակում, ըստ մասնագիտացումների և ատյանների, ՀՀ բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում, թվային ենթակառուցվածքի նախագծում և կազմակերպում, շենքային բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում և չորս հիմնական դատարանների վերակառուցում կամ կառուցում: Նշվել է, որ նախագծով կլուծվեն հետևյալ հիմնական խնդիրները՝ դատարանների անհավասար շենքային պայմաններ, պատշաճ գոտիավորման բացակայություն, դատական համակարգի գրավչության բացակայություն, որակյալ կադրերի անհավասար բաշխվածություն, ծախսարդյունավետ կառուցակարգերի բացակայություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դիզայնը որոշակի վարքագծային կանոն է ենթադրում, և արդարադատության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նաև այս կոմպոնենտի միջոցով: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարության խնդիրն է՝ ստանդարտ սահմանել, որով դատարանի և դատավարության կողմերի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորվի:

Կոմիտեի անդամների քննարկման արդյունքում նախագիծը հաստատվել է:

Նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծման նախագիծը ներկայացվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի կողմից: Ըստ այդմ՝ նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում նախակլինիկական հետազոտությունների կենտրոնի և դրա շուրջ հետազոտական կլաստերի ստեղծումն է: Որպես նախագծի գլխավոր հիմնավորում՝ ներկայացվել է դեղագործության զարգացման հնարավորության ստեղծումը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ դիտարկել ներկայացված նախագիծը մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև կատարել մասնագիտական փորձաքննություն և արդյունքները ներկայացնել կոմիտեի հաջորդ նիստին: