Բայդենը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է Կիևին 225 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 225 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

CNN-ի տվյալներով՝ Բայդենն այս մասին հայտարարել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ՝ ներողություն խնդրելով այս տարվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգումների համար։

«Ես ներողություն եմ խնդրում այդ շաբաթների շփոթության համար, քանի որ մենք խնդիրներ ունեինք ֆինանսական միջոցների ընդունման օրինագծի հետ կապված մի քանի շատ պահպանողական անդամների պատճառով, որոնք խոչընդոտում էին ընդունմանը, սակայն մենք մեր ուզածին հասանք»,- ասել է Բայդենը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի HIMARS-ի զինամթերք, հաուբիցներ, զրահամեքենաներ, պարեկային նավակներ, Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, AT-4 հակատանկային նռնականետեր և HAWK-ի հրթիռներ։