ԵՀ-ն հավանություն կտա Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկին

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա հունիսին սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times-ը։

Երեք իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՀ-ն պնդում է, որ Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության պաշտոնական բանակցությունները սկսվեն այս ամիս՝ երկու երկրներին էլ դրական ազդանշան ուղարկելու համար։

Պարբերականի տվյալներով՝ Եվրահանձնաժողովն իր որոշումը կհրապարակի արդեն այսօր։ Մասնավորապես, նշվելու է, որ Ուկրաինան համապատասխանում է նախկինում չկատարված չափանիշներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն միջոցառումներին, քաղաքական լոբբինգի սահմանափակումներին, պետական պաշտոնյաների գույքի հայտարարագրման կանոններին և ազգային փոքրամասնությունների կողմից օգտագործվող լեզուների պաշտպանությանը։

Հանձնաժողովի հանձնարարականը պահանջում է Եվրամիության բոլոր 27 երկրների միաձայն որոշում: Սպասվում է, որ Հունգարիան դեմ կլինի դրան՝ Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով:

Հուլիսի 1-ից Հունգարիան կստանձնի ԵՄ նախագահությունը։ Սա նրան լրացուցիչ լծակներ կտա: Ուստի ԵՄ-ում Բելգիայի նախագահությունը հույս ունի անդամակցության բանակցությունների առաջին փուլն անցկացնել հունիսի 25-ին: