Ալիևը հայտարարել է, թե ԵՄ անդամ առնվազն 3 երկրներ «Ադրբեջանին սառը պատերազմ են հայտարարել»

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Եվրամիության հետ Ադրբեջանի հարաբերությունները կարելի է դրական բնութագրել, սակայն «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա հակաահաբեկչական գործողությունից հետո (խոսքը Արցախում իրականացված էթնիկ զտման մասին է) որոշ եվրոպական երկրներ սկսեցին «անհիմն և անբարեխղճորեն հարձակվել մեզ վրա»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների և Հունգարիայի Ազգային ժողովի փոխխոսնակի հետ հանդիպմանը։

«Սևացնել Ադրբեջանը, ստվեր գցել այն ամենի վրա, ինչ մենք անում ենք, անվանել սպիտակը՝ սև, իսկ սևը՝ սպիտակ, աջակցել օկուպանտին և արատավորել օկուպացիայի ենթարկվածներին․ սա դարձել է ԵՄ անդամ որոշ երկրների ապրելակերպը։ Սա հիմնված է ոչ թե միջազգային իրավունքի նորմերի վրա, այլ անձնական, ցավոտ հավակնությունների։ Ցավոք, որոշ երկրներ, որոնք ձգտում են հատուկ տեղ զբաղեցնել Եվրոպայում, կարողացել են նույնիսկ հակաադրբեջանական խմբավորում ստեղծել։ Այսօր ԵՄ անդամ առնվազն երեք երկրներ սառը պատերազմ են հայտարարել Ադրբեջանին։ Նրանք հայտնի են»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Դիմելով Հունգարիայի խորհրդարանի փոխխոսնակին՝ նա ասել է, որ Բուդապեշտն այստեղ ոչ միայն պաշտպանում է իր ընկերոջը, այլև պաշտպանում է արդարությունը։

«Ես Եվրոպայից ժամանած հյուրերին բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Տարածքային ամբողջականություն, որը ճանաչեցիք և՛ դուք, և՛ ամբողջ աշխարհը։ Տարածքային ամբողջականություն, որը ստիպեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել չորս բանաձև՝ դադարեցնելու օկուպացիան: Սակայն ՄԱԿ-ը ոչինչ չկարողացավ անել, Եվրամիությունը ոչինչ չէր ուզում անել, իսկ ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը փաստացի դարձան հակաադրբեջանական գործիք օկուպանտ Հայաստանի ձեռքում»,- հերթական կեղծ թեզերն է հնչեցրել Ալիևը։

«Հունգարիան Եվրամիությունում մեր թիվ մեկ գործընկերն է, և որոշ դեպքերում, երբ անհիմն մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի հասցեին, առաջինն է մեզ պաշտպանում։ Ես գիտեմ, որ այդ պատճառով Հունգարիան բախվում է նաև եվրոպական որոշ երկրների ճնշմանը։ Սակայն Հունգարիայի սկզբունքային դիրքորոշումը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգալից վերաբերմունքը զգալիորեն բարձրացնում են նրա միջազգային հեղինակությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։