ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու նպատակով զորակոչիկների ընտրություն

Լուրեր

24.04.2026 | 15:11
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են
24.04.2026 | 15:11
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»
24.04.2026 | 15:02
Նոր տոներ, նոր հանգստյան օրեր․ պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել
24.04.2026 | 14:53
Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը. Էրդողանը կրկին «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործել
24.04.2026 | 14:41
Մենք պատրաստ ենք գնալ լուծումների և գտնել հաշտության բանալին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:38
Պետք է լինի խաղաղություն, բայց ոչ սեփական պատմության ուրացմամբ. Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:32
ԱԴԾ-ն հայտարարել է «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարության դեմ ահաբեկչության կանխարգելման մասին
24.04.2026 | 14:24
Ես էլ եմ ասել, Քոչարյան էլ է ասել, ով շատ ձայն կտանի՝ նա էլ կորոշի. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:17
Սերժ Սարգսյանն ինձ չի աջակցում. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:11
Հիշատակում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. Մակրոն
24.04.2026 | 14:03
Հնարավոր է և ցեղասպանության ճանաչման հարցը առաջ տանել, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:55
Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել» է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը
24.04.2026 | 13:48
Արման Ծառուկյան․ RAF-ի աշխատավարձը մոտենում է UFC-ի հոնորարներին
24.04.2026 | 13:39
Իշխանությունն ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:30
Թրամփը կցանկանար Պուտինին տեսնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, բայց կասկածում է, որ նա կմասնակցի
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով.

ա) 2024 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից,

բ) 2024 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ: