Ալիևը հայտարարել է, որ մինչ տարեվերջ նախատեսում են Արցախում 20,000 մարդու բնակեցնել

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեդ Սուրեյա Էրային, ինչպես նաև Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանների ղեկավարներին ու Հունգարիայի Ազգային ժողովի փոխխոսնակին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը հանդիպմանը կրկին խոսել է Արցախը բնակեցնելու իր ծրագրերից։

«Արդեն վերականգվել է 4 քաղաք ու 4 գյուղ։ Ավելի քան յոթ հազար նախկին տեղահանվածներ արդեն ապրում են իրենց նախնիների հողերում, իսկ այս տարվա վերջում այդ թիվը կհասնի առնվազն 20 հազարի»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ իր նախաձեռնությամբ մեկ ամսից Շուշիում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

«Այս հանդիպման հիմնական թեմաները կապված են լինելու տրանսպորտի և կլիմայի հետ։ Եվ դա բնական է, քանի որ այսօր տրանսպորտային կապերի ստեղծումն ու ընդլայնումը թյուրքական աշխարհի միավորման հետ սերտորեն կապված գործընթաց է։ Ուշադրության կենտրոնում են Միջին միջանցքի շահագործումը սկսելու և բեռնափոխադրումների ավելացման հարցերը։ Այստեղ համագործակցում են Թյուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամ երկրները։ Կարծում եմ, որ ներկայում աշխարհում Միջին միջանցքի ներուժի մեծ կարիք կա։ Այս թեմայի և մեր հետագա քայլերի շուրջ մենք պետք է ունենանք կարծիքների լայն փոխանակում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ Ջրականի շրջանի բնակավայրերից մեկում Հունգարիայի ֆինանսական աջակցությամբ դպրոց է կառուցվելու։

«Թյուրքական աշխարհը հսկայական ներուժ ունեցող մեծ ընտանիք է, որն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Տրանսպորտային ուղիները, էներգետիկ ռեսուրսները, մարդկային կապիտալը, աճող բնակչությունը, դրական ժողովրդագրական իրավիճակը՝ սա հսկայական ներուժ է։ Մեր խնդիրն է՝ այդ ներուժը վերածել մեծ ուժի համաշխարհային մասշտաբով։ Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր գագաթնաժողով ևս մեկ քայլ է դեպի մեր նպատակները»,- հայտարարել է Ալիևը։