Չպետք է թույլ տանք ձգձգումներ ուկրաինական բանակի մատակարարման հարցում. Ստոլտենբերգ

Լուրեր

21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Հելսինկիում հայտարարել է, որ արևմտյան դաշնակիցները պետք է հոգ տանեն այն մասին, որ Ուկրաինային ռազմական օգնության ձգձգումները չկրկնվեն, որոնք տեղի են ունեցել այս տարվա սկզբին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ֆինլանդիա այցի ընթացքում Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինային պետք է «կանխատեսելիություն և հաշվետվողականություն» ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից՝ ռազմական աջակցության առումով:

«Վերջին ամիսներին մենք տեսել ենք որոշակի խնդիրներ, որոշակի ձգձգումներ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման հարցում: Մենք պետք է ապահովենք, որ դա այլևս չկրկնվի»,- ասել է Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նաև վերահաստատել է, որ դաշինքն Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրեր չունի։

Ֆինլանդիայի նախագահը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։