Գրիգոր Մինասյանը վարկով նոր առանձնատուն է կառուցում․ ինչ է հայտարարագրել ՀՀ արդարադատության նախարարը

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եկամուտն անցած տարի կազմել է 280․1 մլն դրամ, այդ թվում՝ 1869 եվրո նա այլ եկամուտ է ստացել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից, 45 մլն դրամ վարկ՝ «Մելլաթ բանկ»-ից, 478 հազար դրամ՝ այլ եկամուտ HSBC բանկ Հայաստանից, 19 800 եվրո գույքի վարձակալությունից վճար՝ Մարիա Չեռնիցկայայից, 2․5 մլն դրամ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ՝ ֆինանսների նախարարությունից, 127․8 մլն դրամ գույքի վաճառքի գումար՝ Հովհաննես Դուրգարյանից, «Էյ Էմ իրավաբանական ընկերությունից»՝ 21․5 մլն դրամ տարածքի վարձակալության դիմաց վճար և 47․1 մլն դրամ շահաբաժին, վարձակալության դիմաց վճարներ՝ 440 հազար դրամ «ՇԱԲԱԹ ԷՅ ԷՄ»-ից, 324 հազար դրամ «ՓՐՈՖ ԹԱՔՍ», 4․9 մլն դրամ «ԳՐԻՆՎՈՒԴ» ընկերություններից, և 20․9 մլն դրամ աշխատավարձ՝ արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կնոջը՝ Եվա Առաքելյանին պատկանող «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի բաժնեմասերը 2023 թ-ին զգալի թանկացել են։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Մինասյանին պատկանող 60% բաժնեմասը տարեսկզբի 600 դրամի փոխարեն դարձել է 2 մլն 480 հազար 400 դրամ, իսկ Առաքելյանի 40% բաժնեմասը տարեսկզբի 400 դրամի փոխարեն՝ 1 մլն 653 հազար 600 դրամ։ Ընդ որում՝ Մինասյանի հայտարարագրում ձեռքբերման եղանակը նշված է գնում, գործարքի մյուս կողմը Եվա Առաքելյանն է, իսկ ահա Առաքելյանի հայտարարագրում նշված է, որ նա իր բաժնեմասը նվիրատվություն է ստացել Գրիգոր Արայի Մինասյանից։

 

Արդարադատության նախարարությունից Factor.am-ին պարզաբանեցին, որ «Գ․ Մինասյանի հայտարարագրում որևէ նշում չկա նախարարի կողմից որևէ անձի բաժնեմաս նվիրելու վերաբերյալ: Գրիգոր Մինասյանը պաշտոնավարման ընթացքում, վերջին առնվազն 10 տարվա ընթացքում որևէ մեկին բաժնեմաս չի նվիրել: «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում Գրիգոր Մինասյանը 60 տոկոս բաժնեմասի սեփականատեր է: 2023 թվականի ընթացքում ընկերության մասնակիցների լրացուցիչ ավանդների ներդրման եղանակով տեղի է ունեցել կանոնադրական կապիտալի ավելացում․ սա «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված և լայնորեն կիրառվող ընթացակարգ է։ Կանոնադրական կապիտալի ավելացմամբ, բնականաբար, ավելացել է նաև մասնակիցներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ Գրիգոր Մինասյանի բաժնեմասի արժեքը»։

«Մելլաթ բանկ»-ից ստացած հիփոթեքային վարկով Գ․ Մինասյանը 2023-ին սկսել է առանձնատուն կառուցել։

Նա հայտարարագրել է մի քանի անշարժ գույք՝ հողամաս և առանձնատուն Երևանում, որ գնել էր նախարար դառնալուց մոտ 2 ամիս առաջ, Երևանում ևս 2 բնակարան, 2 ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 1 ավտոկայանատեղի, Բուլղարիայում 2012-ին նվեր ստացած բնակարան և 2020-ին Հունաստանում գնված բնակարան։ 1 ավտոտնակը և հասարակական նշանակության շինությունը նախարարն անցած տարի վաճառել է՝ 15․5 մլն և 240․2 մլն դրամով։ 2 գույքի գնորդներն էլ Արեն Դուլգալյանը և Հովհաննես Դուրգարյանն են, որոնք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանի հետ մի քանի ընկերությունների հիմնադիրներ են, այդ թվում՝ Ռեպուբլիկա հյուրանոցի («Սելլահաուզ» ՍՊԸ) և Dargett գարեջրի գործարանի («Բիթեր Ռիվեր» ՍՊԸ)։

Գ․ Մինասյանը հայտարարագրել է 5 թանկարժեք գույք՝ 16 հազար և 22 հազար դոլար արժողության ձեռքի ժամացույցներ, 15 մլն դրամ, 15 հազար և 12 հազար դոլար արժողության արվեստի գործեր։ Այս բոլորը նա նվեր է ստացել 2009 թ-ին։
Տարեվերջին նախարարի բանկային հաշիվներին եղել է 178․4 հազար եվրո, 480 հազար դոլար և 17․9 մլն դրամ, իսկ կանխիկ ունեցել է 15 մլն դրամ, 4000 եվրո և 20 հազար դոլար։

Գ․ Մինասյանը հանգստի համար ծախսել է 2․3 մլն դրամ, 80 մլն դրամ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման համար, ևս 2․5 մլն դրամ միանվագ ծախս է արել, որի նպատակը հայտարարագրում պաշտպանված է։

Մինասյանի կինը՝ Մարիա Ստեփանյանը, «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ի 100 % սեփականատերն է։ Նա վարում է այլ անձի պատկանող CADILLAC մակնիշի ավտոմեքենա։ Իրեն պատկանող «Էյ Էմ հարկեր և հաշվապահություն» ՍՊԸ-ի բաժնեմասն է ավելացրել՝ 6․3 մլն դրամից դարձնելով 8․6 մլն դրամ։ Ստեփանյանը բանկերից մեկում 76 հազար դրամ ավանդ ունի։

Նրա բանկային հաշիվներին տարեվերջի դրությամբ եղել է 6719 դոլար, գրեթե 3 մլն դրամ և մոտ 180 հազար եվրո, կանխիկ ունեցել է 34․4 մլն դրամ և 40 հազար դոլար։ Նախարարի կնոջ եկամուտը կազմել է 48․4 մլն դրամ, որից 1․2 մլն դրամն աշխատավարձ է «Էյ Էմ իրավաբանական ընկերությունից», 44․7 մլն դրամ շահաբաժին և 2․5մլն դրամ աշխատավարձ՝ «Փրոֆ Թաքս» ընկերությունից։

Նախարարի կինը նաև 15 մլն դրամ փոխառություն է վերցրել՝ անտոկոս։ Նա իր հերթին անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 30․6 մլն դրամ, նաև 2 մլն դրամը գերազանցող ծախսեր է արել՝ 12 մլն և 2․3 մլն դրամի չափով։

Գայանե Խաչատրյան