Տուգանք՝ նվագելու համար․ շրջիկ երաժիշտները կլքե՞ն Երևանի կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հմայակ Շահվերդյանն արդեն 9 տարի Հյուսիսային պողոտայում դհոլ է նվագում․ ասում է՝ ինքը հայկական երաժշտությունն է մատուցում, տեղացիներից ու զբոսաշրջիկներից էլ միշտ դրական կարծիքներ է ստանում։ Չի հասկանում, թե ինչու է քաղաքապետարանը մտադիր արգելել շրջիկ երաժիշտների գործունեությունը տարածքում։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել, որ  բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են շրջիկ երաժիշտների գործունեության հետևանքով խախտված  անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Քաղաքապետարանը նախաձեռնել է Երևանի ավագանու որոշման նախագիծ, ըստ որի՝ պետք է արգելվի Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքներում մշակութային գործունեության իրականացումը։

Հմայակ Շահվերդյանի խոսքով՝ նվագում են մինչև երեկոյան ժամը 9-ը, ինչպես թույլատրված է գործող օրենսդրությամբ, իսկ եթե բնակիչներին անհանգստություն են պատճառում, դադարում են նվագել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը և ծառայության աշխատակիցները Հյուսիսային պողոտայում շրջայցի ժամանակ երաժիշտներին տեղեկացնում էին սպասվող փոփոխության մասին։

Գյուրզադյանն ասում է՝ Հյուսիսային պողոտայում կոնկրետ խնդիր կա․ ամենօրյա բողոքներ են ստանում բնակիչներից։ Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն ևս մշակութային գործունեություն իրականացնելու կարգի խախտման պարագայում կա պատասխանատվություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան