Բայրամովը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունն «անընդունելի» է անվանել

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն «անընդունելի» է անվանել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ նախօրեին արած հայտարարությունը։ Բայրամովն ասել է, թե, իբր, «Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ»։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է: Մենք հասկանում ենք, որ դա կարող է տարակուսանք առաջացնել մեր արտաքին գործընկերների մոտ: Մենք դա համարում ենք բացարձակապես անընդունելի և այդ մասին տեղեկացնում ենք մեր մյուս գործընկերներին»,- ասել է Բայրամովը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։

Նա նշել է, թե, իբր, «Ադրբեջանի սահմանադրությունում որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի  նկատմամբ տարածքային պահանջներ չկան»։

Հավելենք, որ նախօրեին Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար։

«Ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս չի կազմում»,- հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան