Ռուսաստանին հեռացրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական ընկերությունները սահմանափակ հասանելիություն են ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) շրջանակներում սննդամթերքի մատակարարումների մրցույթներին, ՌԲԿ-ին ասել է կազմակերպության հետ համագործակցող շուկայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են 2024 թվականին։ Տեղեկությունը հաստատել է ՊՀԾ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիլյարա Ռավիլովա-Բորովիկը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի ՊՀԾ ծրագրի շրջանակում սննդամթերքի գնումների մեծ մասն իրականացվում է անվճար մրցույթների միջոցով, սակայն կազմակերպության դոնորները պահանջում են, որ իրենց միջոցները չօգտագործվեն ռուսական ընկերություններից ապրանքներ գնելու համար:

«Վերջին ամիսներին նորմ է դարձել, որ ռուսական ծագման ապրանքները, իսկ մենք պարտավոր ենք դա նշել մրցույթի հայտում, սկզբունքորեն անթույլատրելի են»,- հաստատել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ռուսական խոշորագույն մատակարարի ներկայացուցիչ Դմիտրի Սուխովը:

Նա նաև հավելել է, որ բացի մրցույթների հետ կապված խնդրից՝ ընկերություններին ապրանքի որակի հետ կապված պոստ-ֆակտում պահանջներ են ներկայացնում, թեև տեսուչները դա ստուգում են արտադրության և բեռնման ժամանակ։

ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակում Ռուսաստանն ալյուր, արևածաղկի ձեթ և ոլոռ է ուղարկել Սիրիա, Սուդան, Աֆղանստան, Պաղեստին և Կենտրոնական Ասիայի երկրներ։

Ռուսական սննդամթերքը կազմում էր ՄԱԿ-ի ՊՀԾ-ի բոլոր արտաքին մատակարարումների մինչև 20%-ը, ասել է ՌԲԿ-ի զրուցակիցը։ Նրա խոսքով՝ մատակարարման ծավալում Ռուսաստանի մեծ մասնաբաժինը պայմանավորված է նրանով, որ ապրանքներն արժեն 10-15 տոկոսով ավելի էժան, քան այլընտրանքային մատակարարներից, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ սոված մարդկանց մատակարարել։