Պուտինը սկսել է բացօթյա հանրային միջոցառումների ժամանակ զրահաբաճկոն կրել

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվանից բացօթյա հանրային միջոցառումների ժամանակ հագուստի տակ զրահաբաճկոն է կրում։ Այս մասին գրում է The Moscow Times-ը՝ վկայակոչելով երկու ռուս պաշտոնյաների և Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի։

Պաշտոնյաներից մեկը, որը մի քանի անգամ անձամբ տեսել է Պուտինին հանրային միջոցառումների ժամանակ, ասել է, որ նա սկսել է զրահաբաճկոն կրել դեռևս 2023 թվականին՝ Անվտանգության դաշնային ծառայության և Նախագահի անվտանգության ծառայության առաջարկով:

«Այս տարի մայիսի 9-ին շքերթի ժամանակ նա հաստատ թաքնված զրահաբաճկոն էր կրում»,- ասել է զինվորական շքերթի ժամանակ Կարմիր հրապարակում ներկա գտնված պաշտոնյան։

Պարբերականի խնդրանքով բրիտանացի անվտանգության հարցերով խորհրդատու Ջեյդ Միլլերն ուսումնասիրել է 2024 թվականի մայիսի 9-ի շքերթում Պուտինի ելույթի տեսագրություններն ու նույնպես հանգել եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն իսկապես զրահաբաճկոնով է եղել: