Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ուրուգվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունումը։

«Մենք մերժում և դատապարտում ենք Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված և Ուրուգվայի նախագահի պաշտոնակատարի կողմից ստորագրված օրենքը, որը 1915 թվականի իրադարձությունները ճանաչում է որպես ցեղասպանություն։ Այս օրենքը հակասում է միջազգային իրավունքին, մասնավորապես, Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիային և առ ոչինչ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե «խորհրդարաններն ու քաղաքական գործիչներն իրավասու չեն վճիռներ կայացնել վիճելի պատմական հարցերի վերաբերյալ»։

Անկարան նշում է, թե, իբր, «Ուրուգվայի խորհրդարանն ու կառավարությունը, պատմությունը խեղաթյուրելով, փորձում են հասնել իրենց ներքաղաքական նպատակներին և դա անընդունելի է»։