Ադրբեջանցի սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Ադրբեջանի սահմանի սահմանազատված հատվածում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
04.06.2024 | 16:53
Հայաստան-Ադրբեջանի պետական սահմանի՝ Տավուշի մարզի սահմանազատված հատվածում ադրբեջանական Ղազախի շրջանում ադրբեջանցի սահմանապահները ծառայություն են իրականացնում։
Ադրբեջանական Պետական սահմանապահ ծառայությունից հայտնում են, որ սահմանի պաշտպանությունն ու պահպանությունը «բարձր մակարդակով իրականացվում է Ղազախի շրջանի Բաղանիս Այրում, Աշաղի Ասկիպարա, Խեյրիմլի, Ղըզըլհաջըլի գյուղերի տարածքներում»։