Բեռլինում Ալեքսեյ Նավալնիի հիշատակին արարողություն է անցկացվում՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Բեռլինի կենտրոնում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցում ռուս ընդդիմադիր գործիչ  Ալեքսեյ Նավալնիի հիշատակի արարողություն է անցկացվում՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Հունիսի 4-ին նա կդառնար 48 տարեկան, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ եկեղեցում ուղղափառ-բողոքական պատարագին ներկա են քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան, նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, Նավալնիի շտաբների նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովը, այլ համախոհներ։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ արարողությունն անցկացնում է Անդրեյ վարդապետԿորդոչկինը, որին Ռուսաստանում արգելել են ծառայել հակապատերազմական հայտարարություններից հետո։

Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է ընդդիմադիր գործիչը։ Արարողությանը մասնակցել են Ալեքսեյ և Յուլիա Նավալնիների մայրերը։ «Դոժդ»-ը հաղորդում է, որ շուրջ 100 մարդ է ներկա եղել արարողությանը։ Այն անցկացրել է քահանա Դմիտրի Սաֆրոնովը, ում Ռուս ուղղափառ եկեղեցին արգելել էր ծառայել այն բանից հետո, երբ նա հոգեհանգստի արարողություն էր կատարել Նավալնիի մահվան 40-րդ օրը։