ՌԴ-ն կստանա «Զանգեզուրի միջանցք», եթե շարժումը իշխանության գա․ Քոչարյանը, Սարգսյանը բաց խոսել են ռուսների դերի մասին․ Արեգ Քոչինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ՀԱՊԿ-ն ՀՀ ղեկավարությունից պարզաբանումներ է ակնկալում՝ կազմակերպության հետ կապերի հեռանկարի վերաբերյալ: Գլխավոր քարտուղար Տասմագամբետովը հույս ունի, որ ՀՀ ղեկավարությունը հստակություն կհաղորդի։ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության սառեցմանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինայի, Մոլդովայի, ՀՀ-ի և Բալկանների ՊՆ-ներ։

Ըստ Intelligence Online-ի՝ ԱՄՆ-ի այս գաղափարը նշված երկրների բանակներն ամերիկյան զինված ուժերի հետ ավելի համատեղելի դարձնելն է և ռուսական մոդելից հեռանալը։ Ըստ ԶԼՄ-ի՝ ԱՄՆ-ը նման կերպ պատասխանատվություն է ստանձնում այն երկրների ՊՆ-ների համար, որոնք ձգտում են լքել «Մոսկվայի ուղեծիրը»։ Այս համատեքստը հաշվի առնելով՝ ժամանակը չէ՞, որ Երևանը պարզեցում մտցնի՝ շարունակո՞ւմ է անդամակցությունը, թե՝ ոչ, հատկապես, որ Փաշինյանն է ասում, որ ՀԱՊԿ-ի 2 երկիր պատերազմ է պատրաստել ՀՀ դեմ։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը Factor TV-ի հարցազրույցում պնդում է, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, հատկապես, երբ ինքը՝ փորձագետը, ռուսական պատժամիջոցների կիրառման վտանգ չի տեսնում՝ ի պատասխան այդ քայլին։

Ըստ նրա՝ Ռուսաստանն այդ դեպքում կոչնչացնի իր առանց այդ էլ ցածր հեղինակությունը հայաստանյան հանրության շրջանում, բացի այդ՝ ինքն էլ որոշակի տնտեսական սպասելիքներ ունի ՀՀ հետ գործակցությունից։ Քոչինյանը նշում է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգային գործակցությունից մեծ արդյունքներ կարելի կլինի սպասել, եթե մեծածավալ և որակյալ ներգրավվածություն ունենանք ամերիկյան կողմից՝ ինստրուկտուրների միջոցով Զինված ուժերի բարեփոխումներին ներգրավելու տեսքով։ Իսկ ինչպե՞ս է ներկայացված ՌԴ-ն Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։ Կա՞ն հիմքեր պնդելու, որ հակաիշխանական այս ցույցերը նպատակ ունեն նաև՝ ՌԴ-ին հանձնելու «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը, ՌԴ-ին վերադարձնել ՀՀ-Ադրբեջան պրոցեսում մոդերատորի դերը։ Քոչինյանն աներկբայորեն հաստատեց այս գնահատականը․

«Գալստանյանի շարժումը ՀՀ-ում ՌԴ-ի ազդեցություն գործելու փորձ է, հետագայում գուցե ծայրահեղական քայլերի գնան, բայց այն կձախողվի և կմարի։ Ինձ համար միանշանակ է, որ ՌԴ-ին է սպասարկում՝ նրան Զանգեզուրի միջանցք տալու, ինչպես նաև՝ Մոսկվային ՀՀ-Ադրբեջան պրոցես վերադարձնելու։ ՌԴ-ն ստանալու է Զանգեզուրի միջանցք, եթե շարժումը գա իշխանությանը․ Քոչարյանը, Սարսյան բաց խոսել են դրա մասին»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան