Ձերբակալություն՝ ազատ արձակվելուց անմիջապես հետո․ինչու ցուցարարները 72 ժամ անազատության մեջ պահվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմացից բերման ենթարկված, ապա ձերբակալված 28 քաղաքացիներն այսօր ազատ են արձակվել․ նրանք 72 ժամ մնացել են ձերբակալվածների պահման վայրում, սակայն որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել, քանի որ բավարար փաստական տվյալներ չեն հայտնաբերվել։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ ազատ արձակվածներից մեկը, այլ հիմքով, կրկին ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ցուցարարները ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, քարեր, շշեր, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է 7 ոստիկան։

Եթե ձերբակալվածներին մեղադրանք ներկայացնելու հիմք չկար, այդ դեպքում ինչո՞ւ նրանք 72 ժամ անազատության մեջ մնացին։ Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ այս ամենը նպատակ ունի սահմանափակել քաղաքացիների մասնակցությունը հավաքներին կամ բողոքի այլ գործողություններին։ Բացի այդ՝ Հարությունյանը պնդում է, որ ցուցարարները բռնության են ենթարկվել ոչ միայն բերման ենթարկվելիս, այլև դրանից հետո, իսկ դրա համար ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։

Մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում էր հանդիպում ԱԳ նախարարի կամ որևէ ներկայացուցչի հետ, եթե ոչ, ապա նախարարն ընդունի պատգամավորներին ու ԶԼՄ ներկայացուցիչներին։ Նախարարության առջև բողոքի գործողություններից մոտ երկու ժամ  անց ոստիկանությունը զգուշացրեց՝ կկիրառի հատուկ միջոցներ, եթե չդադարեցնեն, իրենց խոսքով, հակաօրինական գործողությունները։ Կարճ ժամանակ անց բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև, վերջիններին բիրտ ուժով բերման ենթարկեցին։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն անձամբ էր հետևում իրադարձություններին։ Factor TV-ն նրանից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս սկսվեցին բախումները և ինչո՞ւ ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին ցուցարարներին։ Ոստիկանապետն ասաց՝ քննություն կանցկացնեն, կպարզեն։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների վերաբերյալ 24 ծառայողական քննություն է նշանակվել։ ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ին հայտնեց, որ ոստիկանության մեկ ծառայողի լիազորություններ դադարեցվել են։ Իրավապաշտպանների պնդմամբ՝ ծառայողական քննություններն արդյունք չեն կարող տալ, քանի որ քննվում են ՆԳ աշխատակիցների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան