Ինչ կապ ունի մետրոյի կայարաններում տարածքներ վարձակալած ՍՊԸ-ն երթևեկության գծով տնօրենի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:35
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
Բոլորը

Ովքեր և ինչ պայմաններով են Երևանի մետրոպոլիտենի կայարաներում վերավարձակալությամբ տարածքներ տալիս․ Factor TV-ն ուսումնասիրել է մետրոպոլիտենի կայարաններում տարածքներ վարձակալած ընկերությունների ցանկը և պարզել, որ մետրոպոլիտենից տարածքները վարձակալել և վերավարձակալությամբ է տալիս երթևեկության գծով տնօրեն Սամվել Ծառուկյանի հետ փոխկապակցված անձի ընկերությունը։

Խոսքը «Մետռոպոլիս» ՍՊԸ-ի մասին է։ Այս ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տվյալների, հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Հիմնադիրը 75-ամյա Հասմիկ Տորիկյանն է։ Հիմնադրումից մեկ ամիս չանցած՝ 2023 թվականի հունվարի 1-ից, ընկերությունը սկսել է մետրոպոլիտենից տարածքներ վարձակալել։ «Մետռոպոլիս» ՍՊԸ-ն վարձակալած տարածքներ ունի մետրոյի «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ» և «Գարեգին Նժդեհ» կայարաններում, ընդհանուր առմամբ, 52,4 քմ տարածք։

«Մետռոպոլիս» ՍՊԸ-ի հիմնադիր Հասմիկ Տորիկյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է։ Նա Սամվել Ծառուկյանի հորեղբոր կինն է։ Սամվել Ծառուկյանը, սակայն, հերքում է իր կապը թե՛ Հասմիկ Տորիկյանի, թե՛ «Մետռոպոլիս» ՍՊԸ-ի հետ։

«Մետռոպոլիս» ՍՊԸ-ի հիմնադիր Հասմիկ Տորիկյանը ևս հերքում է Սամվել Ծառուկյանի հետ ազգակցական կապը։ Factor TV-ի ուսումնասիրությունները, սակայն, հիմնավորում են Հասմիկ Տորիկյանի և Սամվել Ծառուկյանի կապերը։

Այսպես, Հասմիկ Տորիկյանը հաշվառված է և բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցի բնակարաններից մեկում։ Նրա հետ նույն հասցեում հաշվառված է Ծառուկյան ազգանունով 7 քաղաքացի։ Այդ անձանցից երկուսը ֆեյսբուք սոցիալական ցանցում ընկերներ են Սամվել Ծառուկյանի հոր՝ Համլետ Ծառուկյանի հետ: Նրանցից մեկը Հասմիկ Տորիկյանի թոռնուհին է, որը նույնպես աշխատում է Երևանի մետրոպոլիտենում։ Ի դեպ, Սամվել Ծառուկյանի որդին՝ Համլետ Ծառուկյանը և Հասմիկ Տորիկյանի թոռնուհու ամուսինը ևս ֆեյսբուքում ընկերներ են։

Շենքի բնակիչներից մեկը, սակայն, Factor TV-ին փոխանցեց, որ Սամվել Ծառուկյանը Հասմիկ Տորիկյանի ամուսնու եղբորորդին է։

Սամվել Ծառուկյանն այդպես էլ այս փաստի հետ կապված որևէ պարզաբանում չներկայացրեց, մեր զանգերը մնացին անպատասխան։ Ավելին՝ մեր մատնացույց արած փաստերը փորձեցին քողարկել՝ Ֆեյսբուքից հեռացնելով նշված տեղեկությունները։ Սամվել Ծառուկյանի և Հասմիկ Տորիկյանի ազգակցական կապի մասին պնդումներ է անում նաև Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը։

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն ավագանու ընդդիմադիր անդամի հրապարակած տեղեկություններն իրական չի համարում, բայց նաև շեշտում է՝ ցանկացած մեկը կարող է դիմել և տարածքներ վարձակալել։ Նա նաև նշում է, որ մետրոպոլիտենի տարածքում վարձակալությամբ տրվող տարածքների արժեքները բարձրացրել են։ Միայն գովազդի տեղադրումից ապրիլ ամսվա ընթացքում կառույցը 15 մլն դրամի եկամուտ է ունեցել։ Հայկ Գրիգորյանը, սակայն, կարծում է, որ այս գումարը շատ կլիներ, եթե տարածքները վերավարձակալությամբ չտրվեին։

Մեկ այլ ուշագրավ փաստ ևս․ «Մետռոպոլիս» ընկերության հետ կապված մեր ուսումնասիրություններին զուգահեռ՝ փոխվել է ընկերության սեփականատերն ու տնօրենը։ Հասմիկ Տորիկյանն այս տարվա ապրիլի 19-ին ընկերությունը փոխանցել է Արագածոտնի մարզում բնակվող Վահրամ Գևորգյանին։ Ով է «Մետռոպոլիս»-ի նոր ղեկավարը․ Հասմիկ Տորիկյանն իրարամերժ պատասխաններ է տալիս։

Ինչևէ, Factor TV-ն փորձեց պարզել, թե «Մետռոպոլիս» ՍՊԸ-ն ինչ տարածքներ ունի վարձակալած, որքան գումար է վճարել և որքան շահույթ է ստանում։ Որպես պայմանական գովազդի պատվիրատու՝ կապ հաստատեցինք Վահրամ Գևորգյանի հետ։ Տեղեկացանք, որ մետրոյի կայարաններից մեկում տարածք ունի վարձակալած։ Մետրոպոլիտենից ստացված տեղեկատվության համաձայն՝ կառամատույցի գծային պատերի մեկ ք/մ-ի վարձակալությունն արժե 12 հազար դրամ։ Երբ փորձեցինք Վահրամ Գևորգյանից պարզել, թե «Մետրռոպոլիսը» որքա՞ն գումարի դիմաց է գովազդ տեղադրում, Վահրամ Գևորգյանը գնային պայմաններին ծանոթանալու համար տրամադրեց մեկ այլ հեռախոսահամար, որին զանգելուց հետո պարզվեց՝ կապ ենք հաստատել Երևանի մետրոպոլիտենի մարքեթինգի բաժնի պետ Վաչագան Սարգսյանի հետ։

Այս հանգամանքը նոր հարցեր է առաջացնում․ ինչո՞ւ է մետրոպոլիտենից տարածքներ վարձակալած «Մետռոպոլիսի» սեփականատերն իր վարձակալած տարածքում գովազդ տեղադրելու համար տրամադրում մետրոպոլիտենի պաշտոնյայի հեռախոսահամարը։ Արդյո՞ք սա ևս մեկ փաստ չէ, որ այս ընկերությունը փոխկապակցված է մետրոպոլիտենի պաշտոնյաների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան