Լուիս Բոնոն Բաքվում Բայրամովի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Վերջինը Բոնոյին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքի մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային խաղաղության գործընթացի տարբեր ասպեկտներ։

Բայրամովն ասել է, որ երկու երկրների պաշտոնյաների միջև շփումների ակտիվացումը դրական է ազդել հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա, նաև խոսել այդ ուղղությամբ փոխայցելությունների կարևորության մասին։ Նա նաև մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, կարգավորման և խաղաղության գործընթացի ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգի վերջին զարգացումների մասին։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը ևս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության և վստահության ամրապնդման գործում իրական ներդրում ունենալու առումով։ Նա ընդգծել է, որ 2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կառուցողական ոգով անցկացված բանակցությունները վկայում են երկկողմ խաղաղության գործընթացի արդյունավետության մասին։

Բոնոն, իր հերթին, ասել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները հույս են ներշնչում խաղաղարար գործունեության ապագայի համար, և այս ուղղությամբ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել և նպաստել բանակցային գործընթացին։