Պուտինը Չինաստանում Պեկինից երեք բան է խնդրել․ FT

Լուրեր

09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
Բոլորը

Չինաստանի հետ «Սիբիրի ուժը-2» գազատարի վերաբերյալ գործարք կնքելու՝ Ռուսաստանի փորձերը մտել են փակուղի այն պատճառով, որ Մոսկվան անհիմն է համարում Պեկինի պահանջները գնի ու ծավալների մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ գազատարի նկատմամբ Պեկինի կոշտ դիրքորոշումը ցույց է տալիս, թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ինչպես է նախագահ Վլադիմիր Պուտինին տնտեսական աջակցության համար ավելի մեծ կախվածության մեջ դնել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինից։

FT-ի զրուցակիցների խոսքով՝ Չինաստանը ցանկանում է գնել ռուսական գազը գնով, որը մոտ կլինի ռուսական խիստ սուբսիդավորվող ներքին գներին, ինչպես նաև պատրաստ է գնել գազի միայն մի փոքր մասը՝ գազատարի ծրագրված տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր հզորության փոխարեն։

Չնայած ՌԴ-ն պնդում է, թե վստահ է «մոտ ապագայում» «Սիբիր 2»-ի վերաբերյալ համաձայնության գալու հարցում, FT-ի երկու աղբյուրներ նշում են, որ բանակցությունները փակուղի մտնելու պատճառն այն է, որ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը չի միացել Պուտինին Ռուսաստանի ղեկավարի՝ մայիսին Պեկին կատարած այցի ժամանակ:

Պուտինը դիմել է Չինաստանի ղեկավարին երեք հիմնական խնդրանքով՝ կապված «Սիբիրի ուժի», Ռուսաստանում չինական բանկերի ակտիվության մեծացման և հունիսին Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաժողովին Պեկինի չմասնակցելու հետ։

Նախորդ ուրբաթ Չինաստանը հայտարարել էր, որ բաց կթողնի Ժնևում կայանալիք ուկրաինական գագաթնաժողովը։ Լրատվամիջոցի աղբյուրներից երկուսը նշել են, որ Պեկինը և Մոսկվան քննարկում են մեկ կամ մի քանի բանկերի հստկակեցման հարցը, որոնք կֆինանսավորեն ռուսական պաշտպանական արդյունաբերության բաղադրիչների առևտուրը, ինչը գրեթե երաշխավորում է նրանց նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը։

Լրատվամիջոցի աղբյուրները նշել  են, որ գազատարի շուրջ համաձայնության հասնելը շատ հեռու է, և չինական բանկերի հետ առաջարկվող համագործակցությունը շատ ավելի փոքր մասշտաբով է, քան խնդրել է Ռուսաստանը։ Կրեմլը չի ​​պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին, «Գազպրոմը» նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։