ԱՄՆ պետքարտուղարը հավանություն է տվել Իսրայելի հրադադարի առաջարկին

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Գազայի հատվածում հրադադար հաստատելու Իսրայելի առաջարկը։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և շտաբի պետ Բենի Գանցի հետ հեռախոսազրույցում Բլինքենը գովաբանել է Իսրայելին զինադադարի պատրաստակամության համար և կոչ է արել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը անհապաղ աջակցել Իսրայելի նախաձեռնությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անսպասելիորեն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է համապարփակ համաձայնագիր կնքել Գազայի հատվածում զինադադար հաստատելու և իսրայելցի պատանդներին ազատելու բանակցություններում։ Բայդենը նախաձեռնությունն անվանել է «մշտական հրադադարի և բոլոր պատանդների ազատ արձակման ճանապարհային քարտեզ»:

Միացյալ Նահանգները, Կատարը և Եգիպտոսը, որոնք երկար ամիսներ հանդես են գալիս որպես միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, երեկ կոչ են արել հակամարտության երկու կողմերին համաձայնության գալ հրադադարի շուրջ՝ հիմնվելով Բայդենի հայտարարած իսրայելական ծրագրի վրա։