Հայտարարվել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կառավարությունը որդեգրել է բոլոր ոլորտներում կառավարման և ծառայությունների մատուցման միասնական թվային միջավայր ստեղծելու քաղաքականություն՝ զարգացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները:

Թվայնացման գործընթացի գլխավոր խնդիրներից մեկը հասանելի և պաշպանված ենթակառուցվածքների առկայությունն է, օգտվողների թվային հմտությունների բարձրացումը ու կիբերանվտանգության ապահովումը:

Հասանելի և պաշպանված ենթակառուցվածքներ ապահովելու նպատակով ՀՀ-ում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների պահոց, որը ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափորոշիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու փուլով գնման մրցույթ:

Գնման հայտերն ընդունվում եմ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը՝ ժամը 15:00-ն: Հայտի լրացման և ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37410590047 հեռախոսահամարով: