Հնդկաստանի արևելքում շոգը 24 մարդու կյանք է խլել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի արևելյան Բիհար և Օդիշա նահանգներում սաստիկ շոգի  հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել, հայտնում է Reuters-ը:

Հինգշաբթի օրը Բիհարում մահացել է ընդհանուր առմամբ 14 մարդ, հայտնել են պաշտոնյաները, այդ թվում՝ 10 հոգի, որոնք ներգրավված են եղել յոթ փուլով անցկացվող համապետական ​​ընտրությունների կազմակերպման մեջ: Շաբաթ օրը Բիհարի որոշ հատվածներ քվեարկում են ընտրությունների վերջին փուլում:

Նույն օրը 10 մարդու մահ է գրանցվել նաև Օդիշայի Ռուրկելա շրջանի կառավարական հիվանդանոցում, Reuters-ին հայտնել են իշխանությունները: Օդիշայի կառավարությունը բնակչությանը խնդրել է  բացօթյա գործունեություն չիրականացնել ժամը 11-ից մինչև 15-ը, երբ ջերմաստիճանն ամենաբարձրն է:

Հնդկաստանի մայրաքաղաքում ուրբաթ կեսօրին ջերմաստիճանը հասել է 45,4 աստիճանի։ Այստեղ բնակչությունը բախվում է ջրի սուր պակասի: Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտի (IMD) տվյալների համաձայն՝ հյուսիսարևմտյան և կենտրոնական շրջաններում շոգի ալիքը կնվազի շաբաթ օրը: Երկրի արևելքում շոգը կպահպանվի ևս մի քանի օր։

Նյու Դելիում բարձր ջերմաստիճանի հետևանքով անգամ թռչուններ և վայրի կապիկներ են ուշագնաց եղել։