Ուկրաինան դեռ կարող է հաղթել մարտի դաշտում․ Ստոլտենբերգ

Լուրեր

21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
Բոլորը

Պրահայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին, ի թիվս այլոց, մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հանդիպումից առաջ Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը դեռ կարող են հաղթել մարտի դաշտում, սակայն դրա համար Կիևին անհրաժեշտ կլինի ՆԱՏՕ-ի զգալի աջակցությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինան շարունակում է քաջաբար պայքարել, սակայն նրա առջև ծառացած մարտահրավերները մեծ են և աճում են: Ուկրաինան դեռ կարող է հաղթել, բայց միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարունակական ուժեղ աջակցությամբ: Հետևաբար, հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մենք նախատեսում ենք ուժեղացնել մեր աջակցությունը, որը կներառի ՆԱՏՕ-ի ավելի ուժեղ դերակատարումը պաշտպանական օգնության և ուսուցման համակարգման գործում, ինչպես նաև՝ բազմամյա ֆինանսական պարտավորությունները»,-ասել է Ստոլտենբերգը: Գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ ժամանակն է, որ արևմտյան դաշնակիցները վերանայեն Ուկրաինային տրամադրվող զենքի օգտագործման որոշ սահմանափակումները։ Վերջին շաբաթների ընթացքում Կիևը կոչ էր անում արևմտյան երկրներին վերացնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար ՆԱՏՕ-ի զենքի օգտագործման արգելքը։