Գիշերը Ուկրաինայի ռազմական օբյեկտներն ու կարևոր ենթակառուցվածքները զանգվածային հարձակման են ենթարկվել

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հինգշաբթի գիշերը Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է տասնմեկ X-101/X-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներից և երեսուներկու «Շահեդ-131/136» հարվածային անօդաչու թռչող սարքերով՝ թիրախավորելով ռազմական թիրախները և կարևոր ենթակառուցվածքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈՒ-ին: Գիշերը Ուկրաինայի ողջ տարածքում օդային ռմբակոծության տագնապի ազդանշան է հնչել։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ նրանց հաջողվել է խոցել յոթ X-101/X-555 հրթիռ և բոլոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերը Խմելնիցկի, Դնեպրոպետրովսկի, Չերկասի, Կիրովոգրադի, Զապորոժյեի, Օդեսայի, Խերսոնի, Կիևի և Վիննիցայի շրջաններում։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Խարկովի մարզում արձակվել է ութ С-300/С-400 զենիթահրթիռային կառավարվող հրթիռ (նախկինում շրջանային ռազմական վարչակազմը ևս նույնքան հրթիռների մասին էր հայտնել)։

ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, առավոտյան հայտարարել է, որ գիշերը Ազովի ծովի վրա խոցվել է ութ ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ, իսկ Սև ծովի վրա` բռնակցված Ղրիմի ափերի մոտ` ութ անօդաչու թռչող սարք և երկու անօդաչու ռազմանավ:

Բացի այդ, Պաշտպանության նախարարության տվյալներով՝ վաղ առավոտյան Կրասնոդարի երկրամասի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք։ Նովոռոսիյսկում օդային սպառնալիք է հայտարարվել։