Զինապարտության տարիքի ավելի քան 50 տղամարդու Մոսկվայում բերման են ենթարկել ու տարել հավաքակայան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մոսկվայում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել զինապարտության տարիքի տղամարդկանց շրջանում։ Նրանց հետապնդել են փողոցում, մետրոյում, առևտրի կենտրոններում, իսկ ոմանց բերման են ենթարկվել աշխատավայրից կամ իրենց տներից, այնուհետ նրանց տարել են Ուգրեշսկայայի հավաքակայան։ Արդյունքում այնտեղ է հայտնվել առնվազն 54 մարդ, պատմել է բերման ենթարկվածներից մեկի մայրը՝ Օքսանա Պարշինան, գրում է Mediazona-ն։ «Դրանք կամ ախտորոշմամբ մարդիկ են, ովքեր պիտանի չեն ծառայության համար, կամ մարդիկ են, ովքեր դեռևս պետք է ծանուցագրերով ներկայանան, ոմանք էլ՝ տարկետում ունեցող ուսանողներ են»,-պատմել է նա։  Պարշինայի խոսքով՝ նրանցից մի քանիսին ծանուցել են բուժզննության համար զինկոմիսարիատ ներկայանալու համար, սակայն այնուհետ փակել են այնտեղ ու խլել են հեռախոսները։ Տեղեկությունը հաստատել են այլ բերման ենթարկվածների հարազատները։

Աղջիկներից մեկը «Օստորոժնա, Մոսկվա» Telegram ալիքին պատմել է, որ իր ընկերը՝ 2001 թվականին ծնված Կիրիլը, որի մոտ ախտորոշվել է խրոնիկական ծանր ասթմա, զինծառայության համար պիտանի է ճանաչվել՝ չնչին սահմանափակումներով։

Նա որոշումը բողոքարկել է դատարանում, հայցը պետք է քննարկվի հուլիսին։ Չնայած դրան, մայիսի 24-ին երիտասարդին բերման են ենթարկել՝  պատճառաբանելով, որ նրա նկատմամբ քրեական հետախուզում է իրականացվում,  բայց նրան ուղարկել են հավաքագրման կետ։ Նրան չի օգնել այն, որ նա իր հետ փաստաթղթեր է ունեցել, որոնք հաստատում են հայցի առկայությունը: