Կրիպտոարժույթ և կանխիկ միլիոններ․ ինչ են հայտարարագրել Գեղամ Գևորգյանը և կինը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անցած տարի ստացել է ընդհանուր 28․2 մլն դրամ եկամուտ, որից 22․3 մլն դրամը աշխատավարձն է հանձնաժողովից, մնացածը Ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է։

Գևորգյանն Արաբկիրում բնակարան և ավտոկայանատեղի է գնել 2017 թ-ին, 2023-ի դրությամբ նրա հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 19․9 մլն դրամ, տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 3․3 մլն դրամ։

ՄՊՀ նախագահը գերադասում է ֆինանսական միջոցները կանխիկ պահել․ 2023 թ-ի տարեվերջին նա ունեցել է 50 հազար դոլար և 49 մլն դրամ կանխիկ, իսկ բանկային հաշվին՝ մոտ 3․3 մլն դրամ։

Գ․ Գևորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավաբանական և կորպորատիվ հարցերի գծով ղեկավարն է։ Նա 2022 թ-ին Pernod Ricard-ից նվեր է ստացել պարտատոմսեր՝ 25 հազար 86 դոլար արժեքով։ Թե ինչ առիթով է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի կինը մասնավոր ընկերությունից նման նվեր ստացել, հայտարարագրում չի նշվում։

Հռիփսիմե Մուշեղյանը «Երազ» բնակելի թաղամասում բնակարանի համար կառուցապատող «Միկշին» ՍՊԸ-ին 2022-ին 53․4 մլն դրամ փոխառություն է տվել։ Նրա հիփոթեքի մայր գումարի մնացորդը 2023-ի տարեվերջին կազմել է 48․9 մլն դրամ, տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 7․1 մլն դրամ։

Գևորգյանի կինը կրիպտոարժույթների սիրահար է։ Նա 5 տեսակի կրիպտոարժույթ է հայտարարագրել՝ 95.85 USDT, 2.63 ETH, 949 ADA, 3887 XRP և 2023թ-ին ձեռք է բերել 1676 FTN: Նկատենք, որ կրիպտոարժույթն ամբողջությամբ առցանց (վիրտուալ) արժույթ է, որ պահվում է առցանց դրամապանակներում։ Դրանք ամբողջովին անվերահսկելի են, և հնարավոր չէ բացահայտել սեփականատերերին կամ իրականացվող գործարքները, հետևաբար՝ մասնագետներն այս ոլորտում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում։

Հռիփսիմե Մուշեղյանը 2023 թ-ին ստացել է ընդհանուր 30․4 մլն դրամ եկամուտ, այդ թվում՝ 27․2 մլն դրամ աշխատավարձ ԵԿԳ-ից, 895 հազար դրամ աշխատավարձ «Բրենդի Բրիջ» ընկերությունից, 2․2 մլն դրամ եկամտահարկի վերադարձ ֆինանսների նախարարությունից, 123 հազար դրամ ապահովագրական հատուցում «Ինգո Արմենիայից»։ Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 11․1 մլն դրամ և 885 դոլար, իսկ կանխիկ ունեցել է 36․6 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան