Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի վետոն

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա։  «84 պատգամավոր կողմ են, 4-ը՝ դեմ, օրենքն ընդունվել է», – ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Անկախ Վրաստանի պատմության մեջ ամենաամոթալի քայլ համարվող քվեարկությանը նախորդել է մի քանի ժամ քննարկում լիագումար նիստերի դահլիճում և բողոքի ակցիա խորհրդարանի շենքի դիմաց, գրում է«Գրուզիա օնլայնը»։ Չնայած երկրի ներսում աճող դիմադրությանը, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հայտարարմանը և Բրյուսելի նախազգուշացմանը, որ օրենքի ընդունումը կբարդացնի Վրաստանի եվրաինտեգրումը, իշխող կուսակցությունն, այնուամենայնիվ, չհրաժարվեց վետոն չեղարկելուց։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել էր օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել էր, որ օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։
Մի քանի օր անց Զուրաբիշվիլին վետո դրեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Նա նշել էր, որ այս օրենքն «իր էությամբ և ոգով ռուսական է», հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին և, հետևաբար, խոչընդոտ է հանդիսանում երկրի եվրոպական ճանապարհին։

Դրանից հետո Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել նախագահի վետոն վերացնելուն։