Ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխան ոստիկանություն ունենալու հարցը մնում է օրակարգում առաջնային․ հայտարարություն

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը,Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։

Հայտարարությունը՝ ստորև․

«2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության գրասենյակի մոտ, ինչ նպատակով և հասարակական կարգի պահպանման ինչ նկատառումներով, բայց հստակ է, որ ՀՀ ՆԳՆ-ն պարտավոր է բացատրել և հիմնավորել ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների այդտեղ գտնվելու և գործողություններ իրականացնելու նպատակները։

Վերստին, ինչպես նախկինում ենք արձանագրել, իրավապահ մարմինների աշխատակիցների արդեն սովորական դարձած վարքագիծը չի փոխվում․ շարունակվում են ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու և ազատության իրավունքի խախտումները հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։ Ոստիկանության կողմից նման մեթոդների կիրառումը երկար ժամանակ համակարգի ներսում անպատժելիության քաղաքականության արդյունք է, որի հետևանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը։

Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին: Յուրաքանչյուր ոք օրենքի սահմաններում ունի խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունք, որոնք ժողովրդավարության անբաժանելի բաղադրիչներն են: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի խաղաղ՝ ոչ բռնի միջոցներով հայտնելու իր դիրքորոշումը՝ առանց ոստիկանական բռնություններից վախի։ Ցուցարարների կողմից հասարակական կարգի խախտման, ոչ պատշաճ և նույնիսկ սադրիչ գործողությունների դիմաց ոստիկանությունը լիազորված է գործել բացառապես օրենքի շրջանակներում։ Սրա նպատակն է հավաքից հեռացնել կոնկրետ անձանց և ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։ Ցուցարարների կողմից ոչ պատշաճ վարքը չի կարող որևէ կերպ արդարացնել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները։

Դատապարտում ենք իրավապահ մարմինների բռնարարքների յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր դրսևորում և պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի պահպանման սկզբունքներին համապատասխան։

Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները ՝ պահանջում ենք

ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից մարդու իրավունքների խախտման, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, խոշտանգման և վատ վերաբերմունքի յուրաքանչյուր առերևույթ դեպքով իրականացնել անկախ և արդյունավետ քննություն և պատասխանատավության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին։ Անհրաժեշտ է ապահովել քննության թափանցիկությունը և հանրությանը պատշաճ իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին՝ բացառելու անպատժելիության ընկալումը հասարակության շրջանում։

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը։ Նախարարությունը պարտավոր է ոստիկանության շարքերից անհապաղ հեռացնել այն ծառայողներին, որոնք չեն համապատասխանում այս չափանիշներին։

Հասարակական, քաղաքական առճակատման պայմաններում իրավիճակի հետագա լարվածության կանխման միջոց կարող է հանդիսանալ միմիայն իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի լիարժեք ապահովումը, ոչ թե մարդու իրավունքները խախտող գործողությունները, որոնք հանգեցնում են լարվածության, ատելության խոսույթի տարածման։

Ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխան ոստիկանություն ունենալու հարցը մնում է օրակարգում առաջնային»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ