ԵՄ 7 երկրների խորհրդարանների նախագահները դիմել են Վրաստանի ԱԺ ղեկավարին՝ հետ կանչելու «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԵՄ անդամ 7 երկրների խորհրդարանների խոսնակները նամակով դիմել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ կոչ անելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը և թողնել Վրաստանը ԵՄ-ի ճանապարհին։ Նամակում նշվում է, որ իրենք ականատես են եղել Վրաստանի «ուշագրավ քաղաքական վերափոխմանը» և բարեփոխումների համար ներդրված «ահռելի ջանքերին», որոնք Վրաստանը դարձրել են «օրինակ մյուս հավակնորդների համար»։

«Մենք հպարտությամբ աջակցել ենք ձեզ և հանձնառու ենք շարունակել տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ ապահովելու համար, որ դուք շարունակեք այս ճանապարհը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անցյալ տարի «Վրաստանը ստացել է անդամակցության բանակցություններ սկսելու հստակ ճանապարհ»։

Սակայն, ըստ նամակի հեղինակների, Վրաստանի վերջին որոշումները մտահոգության տեղիք են տալիս, քանի որ կառավարության գործողությունները «հակասում են այն արժեքներին ու սկզբունքներին, որոնցով խոստացել են առաջնորդվել, և որոնք ընկած են եվրոպական նկրտումների հիմքում»։ Խորհրդարանների խոսնակները նշում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի «ոգին և բովանդակությունն անհամատեղելի են եվրոպական նորմերի և արժեքների հետ» և կոչ են արել հետ կանչել այն ու կազմակերպել «իմաստալից և ներառական երկխոսություն քաղաքացիական հասարակության և քաղաքացիների հետ»։

«ԵՄ-ին միանալու որոշումը Վրաստանի և նրա ժողովրդի ինքնիշխան ընտրությունն է, ինչպես նրանք, որոնք ԵՄ-ին միացել են 20 տարի առաջ: Այս ճանապարհը ո՛չ երաշխավորված էր, ո՛չ էլ հեշտ։ Ընկերների անսասան հանձնառությունն ու աջակցությունը դա հնարավոր դարձրեց։ Մեր մեջ դուք ընկերներ ունեք: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Վրաստանը չի տատանվի իր հանձնառության մեջ՝ օգտագործելու պատմական հնարավորությունների պատուհանը՝ վրաց ժողովրդին խաղաղության և բարգավաճման, ինչպես նաև ազատությունների ու արժեքների ընդհանուր տարածություն բերելու համար։ Մենք հավատում ենք Վրաստանի եվրոպական ապագային և պատրաստ ենք աջակցել ձեզ»,- ասվում է նամակում։

Նամակը ստորագրել են Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա-Ադամովան, Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Գուսարը, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն Պիվետը, Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինան, Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորյա Կմիլիտե-Նիլսենը, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարտին Բոսման, Լեհաստանի Սենատի ղեկավար Մալգորժատա Կիդավա-Բլոնսկան, Լեաստանի Սեյմի ղեկեվար Շիման Հոլովնիան։