Ուկրաինան կարող է Բրյուսելի կողմից փոխանցված F-16 կործանիչներն օգտագործել միայն իր տարածքում․ Բելգիայի վարչապետ

Լուրեր

21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
Բոլորը

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն հայտարարել է, որ Ուկրաինան կարող է իր տարածքում օգտագործել Բրյուսելի կողմից փոխանցված F-16 կործանիչները։ Այս մասին նա ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ  ասուլիսի ժամանակ, գրում է Европейская правда-ն։

Կրոոն ասել է, որ տրամադրված զենքի կիրառման պայմանները հստակ նշված են Բելգիայի և Ուկրաինայի միջև ստորագրված անվտանգության համաձայնագրում։

«Ուկրաինայի զինված ուժերը դրանք [կործանիչները] կարող են օգտագործել ուկրաինական տարածքում»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ այդ համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, հրետանու, զրահատեխնիկայի և F-16 կործանիչների տրամադրում, որից առաջինը Բելգիան մտադիր է փոխանցել 2024 թվականի երկրորդ կեսին։

Ստորագրված անվտանգության համաձայնագրում նշվում է F-16 կործանիչների ճշգրիտ թիվը՝ 30, որոնք Ուկրաինային կմատակարարվեն մինչև 2028 թվականը։