Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի օգտագործումը ՌԴ թիրախների դեմ ՆԱՏՕ-ին հակամարտության կողմ չի դարձնի. Ստոլտենբերգ

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ, որին մասնակցել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ասել է, որ Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի օգտագործումը ՌԴ-ում թիրախների դեմ ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության կողմ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սահմանափակումների վերացումը [Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար] ազգային որոշում է, ոչ թե ամբողջ ՆԱՏՕ-ի որոշումը: Որոշ դաշնակիցներ նույն սահմանափակումները չկիրառեցին Ուկրաինային մատակարարած զենքի նկատմամբ, իսկ մյուսները՝ կիրառեցին: Կարծում եմ, որ այժմ ժամանակն է վերանայել այդ սահմանափակումները»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նախօրեին Ստոլտենբերգն ասել էր, որ Ուկրաինան պետք է կարողանա օգտագործել Արևմուտքի կողմից մատակարարվող զենքը՝ Ռուսաստանի տարածքում «օրինական թիրախներին» հարվածելու համար։

«Երբ դրանք [սահմանափակումները] չափազանց շատ են, Ուկրաինայի Զինված ուժերի ձեռքերը կապված են, դա նվազեցնում է նրանց պաշտպանվելու ունակությունը»,- նշել էր ՆԱՏՕ-ի ղեկավարը Բուլղարիայում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում։