Իրանն առաջին անգամ ՌԴ-ին է փոխանցել նորագույն կառավարվող ռումբեր՝ Ուկրաինային հարվածելու համար․ Bild

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իրանն առաջին անգամ Ռուսաստանին է փոխանցել նորագույն կառավարվող ավիառումբեր՝ Ուկրաինային հարվածելու համար։ Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեին, փոխանցում է Current time-ը։

Ռյոպկեն վերլուծել է մայիսի 25-ին Կուրսկի շրջանում իրանական Mohajer-6 ԱԹՍ-ի կործանման վայրից տեսանյութը՝ նշելով, որ անօդաչուն կրել է իրանական Qaem-5 նորագույն կառավարվող ռումբերը: Ենթադրաբար, ԱԹՍ-ն պետք է հարձակվեր Սումիի շրջանի վրա, սակայն անհայտ պատճառներով այն չի հասել նպատակակետին և ընկել է։

BBC-ի ռուսական ծառայությունն էլ նշում է, որ Կուրսկի շրջանում ընկած անօդաչու թռչող սարքի թևի տակ գտնվող զինամթերքը շատ նման է Qaem-5 փոքր տրամագծով կառավարվող ռումբին, որով կարող են համալրվել իրանական ծանր անօդաչու սարքերը՝ Mohajer-6-ը և Hamaseh-ն։

Իրանցի ռազմական ինժեներների կողմից մշակված Qaem-5 ռումբը, որն Իրանի զինանոցը համալրել է 2019 թվականին, ունի հեռուստատեսային կառավարում և կարող է համալրվել տարբեր տեսակի մարտագլխիկներով։ Զինամթերքի թռիչքի հեռահարությունը մինչև 40 կմ է։

Ռուսական զորքերը սկսել են օգտագործել Mohajer-6 անօդաչու սարքերը Ուկրաինայի պատերազմում 2022 թվականի օգոստոսին, բայց առանց զենքի։ Ռյոպկեի կարծիքով՝ ռուսական բանակի կողմից Qaem-5 ռումբերի օգտագործումը կարող է վկայել Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության նոր մակարդակի մասին։