Նորվեգիան և Իսպանիան Պաղեստինը պաշտոնապես ճանաչել են որպես անկախ պետություն

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Նորվեգիան և Իսպանիան Պաղեստինը պաշտոնապես ճանաչել են որպես անկախ պետություն։ Նորվեգիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ որոշումն ուժի մեջ է մտել այսօր՝ մայիսի 28-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկու օր առաջ Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Էյդենը հաստատման փաստաթուղթը ներկայացրել էր Պաղեստինի ազգային վարչակազմի վարչապետ Մուհամեդ Մուստաֆային Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ Նրա կարծիքով՝ այս որոշումը կարող է «ավելի մեծ խթան հաղորդել խաղաղ կարգավորմանը» Մերձավոր Արևելքում, եթե մյուս երկրները հետևեն Նորվեգիայի օրինակին։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր հերթին հայտարարել է, որ Մադրիդը ճանաչում է Պաղեստինի անկախությունը 1967 թվականի սահմաններում և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Նա այս որոշումն անվանել է պատմական և ընդգծել, որ այն «ուղղված չէ որևէ մեկի դեմ» և «ավելի քիչ չափով Իսրայելի դեմ»՝ մի երկրի, որը բարեկամ է Իսպանիային, որի հետ Մադրիդը մտադիր է պահպանել լավագույն հարաբերությունները։

Այսօր Պաղեստինի անկախ պետության ճանաչելու մասին հայտարարություն է սպասվում նաև Իռլանդիայից, որն օրեր առաջ հայտնել էր Նորվեգիայի և Իսպանիայի հետ միաժամանակ ճանաչման մտադրության մասին։