Եթե դատարանում ձեր հայցը չբավարարվեց, կարող եք տուգանվել․ ԱՆ նոր նախագիծը դժգոհություն է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բոլորը

Քաղաքացիական և վարչական դատարաններին իրավասություն տալ որոշ դեպքերում կողմերի նկատմամբ դատական տուգանք կիրառել․ Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող այս փոփոխությունը խնդրահարույց և մտահոգիչ են որակում իրավական համայնքի որոշ ներկայացուցիչներ։

Ըստ փոփոխության՝ եթե գործին մասնակցող անձն անբարեխիղճ կերպով անհիմն հայց, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք է ներկայացրել կամ դատավարական այլ վարքագծով չարաշահել է իր իրավունքներն ու եզրափակիչ դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է իրավունքի չարաշահման փաստը, ապա դատարանն իրավունքը չարաշահած գործին մասնակցող անձի նկատմամբ կարող է կիրառել դատական տուգանք:

Նախագծերով առաջարկվում է նաև սահմանել դատական սանկցիայի նոր տեսակ՝ իրավունքի իրականացման սահմանափակում, որը կարող է կիրառվել գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններ ստանալու, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու, բացարկ հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, դատավարության մասնակիցներին հարցեր տալու, միջնորդություններ ներկայացնելու, դիրքորոշում ներկայացնելու իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում:

Ուշագրավ է, որ դատական սանկցիա կիրառելու հիմքը հաստատված համարելու համար նախատեսվում է միայն մեկ չափանիշ՝ իրավունքից օգտվելու պարբերականությունը, այնինչ դատավարական սուբյեկտի չարամտությունը գնահատելու համար որևէ չափելի չափանիշ չի նախատեսվում։

Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխություններից վերջինը, որտեղ իրավաբանները խնդրահարույց կետեր են առանձնացրել, դարձյալ վերաբերում է դատական տուգանքի սահմանմանը։ Այս անգամ դատավարական կողմը կարող է տուգանվել, եթե չի ներկայանում դատական նիստին։

Հասարակական մի շարք կազմակերպություններ խնդրահարույց կետերի մասին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Արդարադատության նախարարությանը որոշ դրույթներ կա՛մ ընդհանրապես հեռացնել առաջարկվող փոփոխությունների ցանկից, կա՛մ հստակություններ մտցնել։

Նախագծի քննարկումը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն ավարտվել է։ 86 տոկոս «դեմ» արդյունք է գրանցվել։ Արդյո՞ք դա կստիպի նախագծի հեղինակներին այն լրամշակել Ազգային ժողով ներկայացնելուց առաջ, դեռևս պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան