Ավտովթարից տուժած 3 անձանցից մեկն այսօր ուղղաթիռով Վանաձորից Երևան է տեղափոխվել
Հասարակություն
27.05.2024 | 19:42Մայիսի 26-ին, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն ընդունված 3 տուժածներից մեկն այսօր` մայիսի 27-ին, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան` հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի բժշկական կենտրոնը: