Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները հայտնել են, որ ավելի քան 2000 զոհ կարող է լինել սողանքի պատճառով

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները կարծում են, որ մայիսի 24-ի սողանքը «ողջ-ողջ թաղել է ավելի քան երկու հազար մարդու» և «խոշոր ավերածություններ» է առաջացրել Էնգա նահանգի Յամբալի գյուղում։ Այս մասին գրում են Associated Press-ը և Reuters-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կենտրոնի նամակը, որն ուղարկվել է ՄԱԿ-ին։

Սա գրեթե երեք անգամ ավելին է, քան ՄԱԿ-ի մայիսի 26-ի գնահատականը, որի համաձայն՝ սողանքը խլել է 670 մարդու կյանք: Կազմակերպության գնահատականը հիմնված է Յամբալի գյուղի և Էնգա նահանգի իշխանությունների տվյալների վրա։ Դրանց համաձայն՝ ավելի քան 150 տուն է հայտնվել սողանքի տակ (նախկինում հաղորդվում էր 60 տան մասին):

Լրատվական գործակալությունները նշում են, որ տուժած տարածքի բնակչության թիվը դժվար է գնահատել, քանի որ Պապուա Նոր Գվինեայում վերջին հավաստի մարդահամարն անցկացվել է 2000 թվականին, և շատ մարդիկ ապրում են մեկուսացված լեռնային գյուղերում:

Պապուա Նոր Գվինեայում միգրանտների հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Սերհան Ակտոպրակն ասել է, որ կազմակերպությունը «չի կարող վիճարկել կառավարության ենթադրությունները, բայց չի կարող նաև մեկնաբանել դրանք»: Երկրի վարչապետ Ջեյմս Մարապեի գրասենյակը չի պատասխանել լրագրողներին, ովքեր մեկնաբանություն են խնդրել, թե ինչի վրա է հիմնված կառավարության ներկայացրած զոհերի թիվը: