Հանձնարարվել է գույքագրել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Վերոնշյալ մարզերի աշխատակազմերի համապատասխան վարչությունների հետ համագործակցությամբ՝ կգույքագրվեն կրթական, մշակութային և մարզական ենթակառուցվածքների հնարավոր վնասման հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ:

Տեղեկատվության ամբողջական հավաքագրումից հետո կկազմվի վերականգնման անհրաժեշտ աշխատանքների ծրագիր՝ ըստ հրատապության և առաջնահերթության: Այս համատեքստում կարևորվել է հատկապես հաջորդ շաբաթվանից մեկնարկող ավարտական և միասնական քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: Հաշվի առնելով ստեղծված պայմաններում դիմորդների՝ քննական կենտրոններ հասնելու հնարավոր խնդիրները, քայլեր կձեռնարկվեն համապատասխան աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ համագործակցելով Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ:

Հաշվի առնելով, որ նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը դեռևս չի ավարտվել, առաջարկվել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում, ըստ իրավիճակի, դասերը ժամանակավորապես հեռավար կազմակերպել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր: