Պուտինին առաջարկել են «Թալիբան»-ը հանել արգելված կազմակերպությունների ցուցակից

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ «Թալիբան» շարժումը կարող է հանվել արգելված կազմակերպությունների ցանկից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ Ասիական երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։

Նա ասել է, որ դիրքորոշումը փոխանցվել է այլ գերատեսչությունների հետ համաձայնությամբ։

«Դրական է»,- ասել է Քաբուլովը ՝ պատասխանելով հարցին, թե արտաքին քաղաքական գերատեսչությունն ինչ դիրքորոշում ունի այս հարցում։

«Դա [«Թալիբանը» արգելված կազմակերպությունների ցուցակից հանելը] պարտադիր է։ Առանց սրա՝ ճանաչման մասին խոսելը վաղաժամ կլինի։ Ուստի այս հարցը շարունակում է մշակվել։ Բոլոր նկատառումները զեկուցվել են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Մենք սպասում ենք որոշման ընդունմանը»,- հավելել է Քաբուլովը։

Նշենք, որ ՌԴ իշխանությունները վաղուց են կապեր պահպանում թալիբների հետ։ «Թալիբան»-ի պատվիրակությունը պարբերաբար այցելում է Մոսկվա։ Մայիսի 15-ին էլ նրանք մասնակցել են «Ռուսաստան-Իսլամական աշխարհ.KazanForum» համաժողովին։