«Օպելը» ընկել է կամրջից, երկու ուղևորները մահացել են
Հասարակություն
27.05.2024 | 13:04Մայիսի 25-ին, ժամը 22-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան նոր խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել կամրջից. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորները՝ 40-ամյա Գոհար Մ.-ն և 14-ամյա Էրիկ Գ.-ն, մահացել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: