Ադրբեջանը բռնապետություն անվանելու համար Բաքուն Ֆրանսիային սպառնում է պատասխան քայլերով

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ֆրանսիական կողմը պետք է վստահ լինի, որ Ադրբեջանի դեմ «արշավը, անտեղի հայտարարություններն ու սադրանքներն անպատասխան չեն մնա»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Բաքվի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական լրատվամիջոցների դիտարկմանը, որ ֆրանսիական կողմն Ադրբեջանին բռնապետություն է անվանել։ Խոսքն այս դեպքում ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակումների մասին է։

«Ֆրանսիական կողմը ոչ միայն ներողություն չի խնդրել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլև ընդարձակել է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը Le Point-ում և ֆրանսիական այլ տեղական լրատվամիջոցներում։ Ժողովրդավարության քողի տակ Ադրբեջանի դեմ այս երկրի արշավը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողումը կոծկելու փորձ է։ Բացի այդ, բոլորին հայտնի են միջազգային իրավական խախտումները, նեոգաղութային քաղաքականությունը, ռասիզմը, խտրականությունը, իսլամատյացությունը և մարդու իրավունքների սահմանափակումները Ֆրանսիայի կողմից, որը փորձում է աշխարհին «ժողովրդավարության դաս» տալ։ Ուստի, նախքան Ադրբեջանին բռնապետություն անվանելը, Ֆրանսիայի համար օգտակար կլինի դասեր քաղել այդ գործունեությունից: Ֆրանսիական կողմը պետք է վստահ լինի, որ մեր երկրի դեմ իր արշավը, անտեղի հայտարարություններն ու սադրանքներն անպատասխան չեն մնա»,- ասել է Հաջիզադեն։

Նշենք, որ Le Point-ը «Ալիև․ բռնապետը, որը զայրացած է Ֆրանսիայի վրա» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանի ավտոկրատը՝ Ալիևը, մեծացնում է Ֆրանսիան ապակայունացնելու գործողությունները Նոր Կալեդոնիայում և այլուր։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր Նոր Կալեդոնիայում անկարգություններին Բաքվի մասնակցության մասին։ ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենն Անդրբեջանն անվանել էր նաև բռնապետություն, ինչը պաշտոնական Բաքվի դժգոհություն է առաջացրել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ Ֆրանսիայից ներողություն էր պահանջել։

«Ֆրանսիական կողմը պետք է ներողություն խնդրի այս հայտարարության համար, հակառակ դեպքում, դա ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունների վրա»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։